«Աստղային պատերազմների» թրեյլերը դարձել Է առաջին պանորամային տեսահոլովակը Facebook-ում
ՀասարակությունFacebook-ը միացրել Է պանորամային այն տեսահոլովակների պահիչը, որոնք արտացոլում են հանդիսականի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: «360 աստիճան» ձեւաչափով առաջին տեսահոլովակը դարձել Է «Աստղային պատերազմների» թրեյլերը, որը զետեղված Է սոցցանցի համապատասխան խմբում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Տեսահոլովակը ցուցադրում Է հատված թողարկման պատրաստվող «Աստղային պատերազմներ». Ուժի զարթոնքը» ֆիլմից՝ Disney եւ Lucasfilm ընկերությունների ստեղծած տիեզերական սագայի յոթերորդ մասից: Հանդիսականը կարող Է ցանկացած ուղղությամբ իրադարձություններին հետեւել անապատային լանդշաֆտով սլացող փոխադրամիջոցի վարողի տեղից: