Նորվեգացի ճանապարհորդը մեկ օրում այցելել Է ԱՄՆ-ի 20 նահանգ
ՀասարակությունՆորվեգացի Էքստրեմալ ճանապարհորդ Հունար Հարֆորսն իր երկու ընկերների հետ միասին մեկ օրում այցելել Է ԱՄՆ-ի 20 նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդվում Է ճանապարհորդությանը նվիրված պաշտոնական կայքում:
Նորվեգացիների երթուղու մեկնարկային կետը դարձել Է Մեն նահանգը: Դրանից հետո նրանք այցելել են Նյու Հեմփշիր, Մասաչուսեթս, Քոննեքթիքութ, Ռոդ-Այլենդ, Վերմոնթ, Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա, Ալաբամա, Հյուսիսային Կարոլինա, Միսսիսիպի, Արկանզաս, Միսսուրի եւ Քենթուքի: Ուղեւորության եզրափակիչ կետը դարձել Է Իլինոյսը:
Ճանապարհորդները տարածության մեծ մասը հաղթահարել են ավտոմեքենայով: Նրանք երեք անգամ օգտվել են ավիաընկերությունների ծառայություններից: Հունարի խոսքով՝ մի անգամ չվերթի ուշացումը քիչ մնաց սպառնալիքի տակ դներ ամբողջ ուղեւորությունը. կար վտանգ, որ 24 ժամում նրանք չեն հասցնի այցելել նախանշված 20 նահանգները: Սակայն զբոսաշրջիկները շտկումներ կատարեցին իրենց ծրագրերում եւ կարողացան շարունակել ճանապարհորդությունը:
Սա Հարֆորսի արդեն առաջին ռեկորդը չԷ: 2012 թվականին նա հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ օրում կարողանալով ներկա գտնվել հինգ մայրցամաքներում:
2013 թվականին նորվեգացին հասցրել Է լինել աշխարհի բոլոր երկրներում, իսկ մեկ տարի անց նա նոր ռեկորդ սահմանեց՝ մեկ օրում այցելելով 19 երկիր: