Պատգամավորը վաղ է համարում Վահան Մարտիրոսյանի հարցում ԱԱԾ-ին անգործության մեջ մեղադրելը
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի շտապում գնահատական տալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գործունեությանը` կապված Ադրբեջան անցած Վահան Մարտիրոսյանի արարքը կանխարգելելու հետ: Նրա խոսքով` մինչև պարզ չդառնան կատարվող քննության արդյունքները, դժվար է միանշանակ գնահատական տալ ա զգային անվտանգության մարմինների աշխատանքին: «Այս պահին կատարվում է քննություն, բոլոր հանգամանքները կպարզվեն, թե ինչպես է հնարավոր եղել այդ անցումը` ովքեր են միջնորդել, ովքեր են դրդել, աջակցել` անկախ նրանից` ՀՀ քաղաքացիներ են, թե Վրաստանի»,-Արմենպրես-ի հաղորդմամբ` հայտնեց Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով` բոլոր հանգամանքները կպարզվեն քննությամբ և պարզ կդառնա` Ազգային անվտանգության մարմինները կատարե՞լ են իրենց առջև դրված խնդիրները, թե ոչ: &la quo;Այս պահին չեմ կարող ասել, որ ԱԱԾ-ն թույլ է տվել բացթողումներ և դրսևորել է անգործություն: Մինչ այդ պետք է ուղղակի քննության արդյունքները հրապարակվեն ու պարզվի` արդյո՞ք եղած փաստական հանգամանքների պարագայում նրանք պարտավոր էին ձեռնարկել որոշակի գործողություններ, որ չեն կատարել: Մինչ քննության արդյունքները չներկայացվեն, դժվար է միանշանակ գնահատական տալ»,-ավելացրեց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանի դիտարկմամբ` Վահան Մարտիրոսյանը, ունենալով ազատ տեղաշարժի իրավունք, հանգիստ կարող էր գնալ Վրաստան, ինչը արել է, իսկ հետագայում նոր Ադրբեջան:
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, ըստ որի, ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսնն իր կնոջ և որդու հետ գտնվում է Ադրբեջանում, որտեղից խնդրել էր քաղաքական ապաստան: Նրա խնդրանքը բավարարվել էր: Վահան Մարտիրոսյանը 10 տարուց ավելի հաշվառված է «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ, նրա առնչությամբ քննվում է երկու քրեական գործ: