Մոսկվայում տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
ՀասարակությունՀայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցական համալիրի հանդիսավոր ընդունելությունների դահլիճում տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախար արության լրատվական ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:
Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Համերգի ընթացքում Տակահիրո Ակիբային հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը:
Ճապոնացի տաղանդաշատ երաժիշտը համերգներով հանդես է եկել նաև Ճապոնիայում,Էստոնիայում և Հայաստանում: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵրևանիԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվել է Տակահիրո Ակիբայի«Կոմիտասի երկրում» խորագրով համերգը, որի ընթացքու մ նրա կատարմամբ հնչել են հայկոմպոզիտորների ստեղծագործությունները: