Ծակքարում կհիմնանորոգեն գյուղի մանկապարտեզը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը դառնում է իրական` մանկապարտեզի 23 տարի անբարեկարգ մնալուց ու անգործության մատնվելուց հետո:
Ինչպես տեղեկացրեցԾակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, մանկապարտեզի հիմնանորոգումն ընդգրկված է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի ծրագրում: Հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմում է 176 միլիոն դրամ:»Մանկապարտեզի շենքը ենթակա է կապիտալ հիմնանորոգման, գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման, ջեռուցման համակարգի կառուցման:
Այն անգործության է մատնվել 1992 թվականից, անբարեկարգ լինելու եւ շենքային անբավարար պայմանների պատճառով: Հիմնանորոգվող մանկապարտեզն ընդունելու է չորս խումբ` 102 սաներով: Տարեկան մեր գյուղն ունենում է մինչեւ 45 ծնունդ: Այնպես որ, գյուղի համար ծայրաստիճան անհրաժեշտ է մանկապարտեզի վերաբացումը»,- նշեց գյուղապետը: Արդեն հայտարարված է շինար արության մրցույթը, եւ առաջիկայում կհստակեցվի թե’ շինարարի անունը, թե’ շինարարության մեկնարկի ժամկետը: