Վերագործարկվել է Վահան Զատիկյանի անվան զբոսայգու շատրվանը
ՀասարակությունՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամենաընդարձակ հանգստյան հանրային գոտիներից մեկում՝ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում, վերագործարկվել է շատրվանը։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորով է փոխարինվել շատրվանի խողովակաշարը, 160 քառակուսի մետր հայելով ջրավազանը վերանորոգվել է, ներկվել ավազանի ջրակայուն ներկով։