Պոլսահայ կոմպոզիտոր Մաժակ Թոծիկյանը ներկայացավ երևանյան առաջին մենահամերգով
ՄշակույթԿայացավ պոլսահայ կոմպոզիտոր Մաժակ Թոծիկյանի գործունեությանը նվիրված երևանյան առաջին մենահամերգը:
Սեպտեմբերի 24-ի համերգն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի բացումը:
«Կուզենամ, որ իմ ստեղծագործությունները հնչեն տարբեր երկրների բեմերից, սակայն ինձ համար առանձնահատուկ արժեք ունի իմ ստեղծագործությունների կատարումը հայկական հողում, մանավանդ, լուսահոգի Հրանտ Դինքի հիշատակին նվիրված օրատորիայի պրեմիերան հայաստանյան բեմում»,- նշեց Մաժակ Թոծիկյանը:
Համերգի ընթացքում «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգով առավել հայտնի Մաժակ Թոծիկյանի ստեղծագործությունները կատարեցին Ստամբուլից ժամանած երգիչներ Սիբիլը, Պարթև Կարեյանը, Լիտան, «Արևներ» մանկական և «Լուսավորիչ» երգչախումբերը:
«Մաժակ Թոծիկյանի ստեղծագործությունների կատարման շնորհիվ ես հայտնի դարձա հանդիսատեսի համար, ինչի համար անչափ շնորհակալ եմ և երջանիկ», - համերգի ընթացքում հանդիսատեսին ասաց երգչուհի Սիբիլը:
Երեկոյի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը Մաժակ Թոծիկյանին շնորհեց նախարարության ոսկե հուշամեդալ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող փառատոնը կներառի Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերի շրջանակներում կայացած համերգը: Մասնակիցներին իր օրհնանքի խոսքը կբերի Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: