Սաուդյան Արաբիայի թագավորը կարգադրել է վերանայել Մեքքա ուխտագնացության կանոնները
ՀասարակությունՍաուդյան Արաբիայի Սալման թագավորը Մեքքայի մերձակայքում հրմշտոցից հարյուրավոր մուսուլմանների զոհվելուց հետո կարգադրել է վերանայել ուխտագնացության կանոնները, տեղեկացնում է«Արմենպրեսս»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընդամենը խառնաշփոթի հետեւանքով հաջի ընթացքում զոհվել է ավելի քան 700 մարդ, վիրավորվել է 800 ուխտավոր, ինչը զոհերի ամենամեծ թվաքանակն է վերջին 25 տարում ուխտագնացության ընթացքում:
Թագավորն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել ուխտավորների տեղաշարժերի կազմակերպխումը:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սաուդյան իշխանություններին մեղադրել է ուխտավորների անվտանգությունն ապահովել չկարողանալու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: