Իտալացի գիտնականները հուսով են, որ գտել են Մոնա Լիզայի աճյունը
ՄշակույթԻտալացի հնագետները հայտնաբերել են ոսկորի բեկոր, որը, հնարավոր Է, պատկանել Է այն կնոջը, որը որպես բնորդ Է ծառայել Լեոնարդո դա Վինչիի վրձնի Մոնա Լիզայի դիմանկարի համար, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողները շատ տարիներ են անցկացրել՝ Ֆլորենցիայում մաս-մաս անելով եւ ուսումնասիրելով մարդու 500-ամյա վաղեմության աճյունը:
Նրանց խոսքով՝ իրենց հաջողվել Է հայտնաբերել Լիզա Գերարդինիի՝ Ֆլորենցիայից վաճառականի կնոջ ոտքի ոսկորի բեկորը, կին, որը դա Վինչիի առջեւ կեցվածք Է ընդունել 1503 թվականին:
Ընսմին հնագետները խոստովանում են, որ ԴՆԹ-ի անալիզ ստանալ իրենց չի հաջողվել, եւ գանգը նույնպես չի պահպանվել, ուստի իրենց տեսության ստույգ հաստատում ստանալը շատ բարդ Է: