Կառավարությունը հավանության է արժանացրել համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագծերի փաթեթը
ՀասարակությունՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ին հավանության արժանացրեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի տարածաշրջաններում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ օրինագծերի փաթեթը:
«Այդ օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովին և այնտեղ օրինական ուժ ստանալուց հետո, այդ խոշորացված համայն քներում կնշանակվեն նոր ընտրություններ»,- հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը` հավելելով, որ իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:
Նա նշեց, որ ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում տեղական հանրաքվեներից (փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով) հետո անհրաժեշտ էր ապահովել համայնքների խոշորացման գործընթացի շարունակականությունը, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր:
«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմիցմշակվել են իրավական ակտերի նախագծեր, ինչը պայմանավորված է նորձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններիձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխմանառանձնահատկություններով»,- շեշտեց Տերտերյանը` հավելելով, որ այդ օրինագծով սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժա մկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոնները զբաղեցնելու կարգը: