«Շատ չի լինի` ես իրեն պատասխանե՞մ». Շարմազանովը՝ Զուրաբյանին
ՔաղաքականԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցին, ասել էր.
«Թույլ տվեք չառաջնորդվել Շարմազանովի գնահատականներով: Պարզվում է` նա միտք էլ կարող է արտահայտել, այն էլ՝ Կոնգրեսի մասին»: Զուրաբյանը ԱԺ փոխնախագահի հայտարարությունը որակել էր իբրև «հալյուցինացիա»:
«Շատ չի լինի` ես իրեն պատասխանե՞մ»,- Orer.am-ի հետ զրույցում հեգնանքով ասաց Շարմազանովը՝ հրաժարվելով մեկնաբանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իր հասցեին հնչեցրած անձնական բնույթի հայտարարությանը: