Սուսաննա Պետրոսյան.«Իմ եւ սիրելիիս առաջին հանդիպումը պատահականություն չէր»
LifestyleBravo.am-ը գրում է.
Առաջին «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանը վերջերս է վերադարձել Ռումինիայից, որտեղ հայկական փառատոնի շրջանակում երկու համերգ է ունեցել: BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է հյուրախաղերի, ստեղծագործական ներկա փուլի, սիրելիի հետ հարաբերությունների եւ այլնի մասին:
«Սա մեր երրորդ համագործակցությունն էր: Այս անգամ իմ պնդմամբ մեկնել էի շատ լավ երաժիշտների` ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանի, բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի եւ հարվածային գործիքներ նվագող Հակոբ Օրդակյանի հետ, որպեսզի կենդանի նվագակցությամբ ելույթ ունենայի»,- պատմել է նա:
Սուսաննայի մենահամերգը տեղի է ունեցել Բուխարեստի Հայկական փողոցում (Strada Armeneasca).«Մոտ մեկուկես ժամ շատ լավ ելույթ ունեցա` կատարելով ջազ, բլյուզ եւ ռեգգի ոճի երգեր: Համերգիս կարող էին հետեւել նաեւ առցանց: Իսկ հաջորդ օրը 40 րոպեանոց համերգ ունեցա, որի ընթացքում միայն հայկական ժողովրդական երգեր կատարեցի: Մթնոլորտը շատ հաճելի էր. մի կողմում հանդիսատեսն էր, մյուս կողմում` հայկական եկեղեցին»:
Շարունակությունը` այստեղ:
