Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen-ի վաճառքը. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՇվեյցարիան դադարեցրել է Volkswagen ընկերության դիզելային շարժիչով մոդելների վաճառքը, որոնք կարող են չհամապատասխանել արտադրողի հայտարարած էկոլոգիական չափանիշներին, տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Volkswagen-ը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ կոնցեռնի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ-ի էկոլոգիական խիստ նորմերը։
Մեքենա արտադրող հսկայի դեմ քննություն է սկսվել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։
Ինչպես նշվում է ավտոկոնցեռնի տարածած հաղորդագրության մեջ, մեքենաների արտանետած գազում թունավոր նյութերի պարունակությունն ստուգող էկոլոգիական թեստերի տվյալները կեղծելու խնդիրն առնչվում է 11 մլն մեքենայի՝ ողջ աշխարհում։
Volkswagen-ի ղեկավար Մարտին Վինտերքորնը սկանդալից հետո հրաժարական էր տվել։ Ընկերության նոր ղեկավար է դարձել Porsche-ի գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլլերը։