Կանացի ամենաթանկ ավտոմեքենաներն աշխարհում (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կանայք գեղեցկության եւ շքեղության սիրահար են, այդ պատճառով էլ առաջին հերթին ուշադրություն են դարձնում ոչ թե որեւէ ապրանքի որակին, այլ առաջին հերթին արտաքինին։ Շատերն են երազում ունենալ ճոխ ու շքեղ ավտոմեքենա։ Մինչ Ձեր երազանքը իրականություն կդառնա, Wnews.am-ը ներկայացնում է կանանց համար նախատեսված աշխարհի ամենաշքեղ ու թանկ ավտոմեքենաների հնգյակը։

1.Ոսկյա զարդերի սիրահարներն արժանապատվորեն կգնահատեն ոսկե ավտոմեքենան։ Այս ավտոմեքենան աշխարհում առաջին ոսկե ավտոմեքենան է։ Այն հասարակությանը ներկայացվել է Հնդկաստանի Մումբա քաղաքում 2011 թվականին։
Այս հրաշքի ստեղծմանն օգտագործվել է 22 կարատանոց 80 կիլոգրամ ոսկի, մոտավորապես 15 կգ արծաթ եւ 10 000 թանկարժեք քարեր։ Ի դեպ, այս հրաշքն անվանվում է Tata NanՕ։

2. Վարդագույնի սիրահարները չեն կարող անտարբեր մնալ այս թանկարժեք մեքենան տեսնելով։ Հատկապես, որ այն կհամապատասխանի Ձեր պայուսակի կամ կոշիկների հետ։ Ավտոմեքենան կրում է սպորտային Էնզո Ֆերրարի անունը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2002 թվականին Փարիզում։
3.Սվարովոսկու քարերը միշտ էլ հիացնում են իգական սեռի ներկայացուցիչներին։ 350,000 բյուրեղապակիներով պատված Cadillac CTS Coupe ավտոմեքենան աշխարհին ներկայացվել է Qingdao International Auto Show-ի ժամանակ։

4. Ճապոնական Accuracy Spirit Imagination ընկերությունը մոդիֆիկացրել է Bentley Continental GT-ն։ Այն այժմ անվանվում է ASI Tetsu GTR։
Աշխարհում այս մեքենայից կա ընդամենը 29 օրինակ։ Այն ամբողջությամբ զարդարված է սակուրայի գույներով։
5. Mercedes McLaren SLR 999 եւս հայտնի է որպես Կարմիր ոսկյա երազանք։
Այս թանկարժեք ավտոմեքենան իրապես կարող է տեղ գտնել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների ցանկում։
«Կարմիր ոսկյա երազանքը» զարդարված է 500 ռուբիններով։ Այն նախագծվել է շվեյցարացի բիզնեսմեն Ueli Anliker-ի կողմից։
Ավտոմեքենան արժե 9 000 000 դոլար։



