Պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին. ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 9-ին' ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հանրապետական նշանակության Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում (1-ին կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 NQ 608 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը՝ 1983թ. ծնված Հ. Տ.-ն, և ուղևորը՝ 1984թ. ծնված Ռ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, այնուհետև Ռ. Բ.-ն տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ Հ. Տ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Բ.-ինը՝ ծայրահեղ ծանր: