NASA-ն կհայտարարի Մարսի վրա կարեւոր գիտական հայտնագործության մասին
ՀասարակությունNASA-ն սեպտեմբերի 28-ին կհայտարարի Մարսի ուսումնասիրման ընթացքում կատարված կարեւոր հայտնագործության մասին, այս թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիսը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 11:30-ին NASA-ի կենտրոնակայանում, ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն NASA-ի՝ մոլորակների ուսումնասիրման ծրագրերի ղեկավար Ջիմ Գրինը, Մարսի ուսումնասիրման ծրագրի առաջատար մասնագետ Մայքլ Մեյերը եւ մի շարք այլ գիտնականներ:
Ներկայում Մարսն ուսումնասիրում են մի խումբ գիտահետազոտական ապարատներ, այդ թվում մարսագնացներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: