«Boeing-777»-ի ինքնագրերը հաստատել են, որ այն խփվել է հրթիռով
ՄիջազգայինՄալայզիական ինքնաթիռի սև արկղերը հաստատել են տեղեկությունն այն մասին, որ ինքնաթիռը խփվել է հրթիռից: Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին, որը մոտ է կանգնած Դոնեցկում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը:
«Հրթիռն արել է այն, ինչի համար ստեղծվել էր՝ խփել ինքնաթիռը»,- աղբյուրի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ մալայզիական «Boeing-777»-ը, որը թռչում էր Ամստերդամից Կուալա-Լումպուր, հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնց թվում 85 երեխա և անձնակազմի 15 անդամ: Բոլորը մահացել են: Կիևի իշխանությունները ավիավթարի մեջ մեղադրել են Դոնբասի աշխարհազորայիններին, սակայն Դոնեցկում հայտարարել են, որը իրենք այնպիսի միջոցներ չունեին, որպեսզի կարողանային նման բարձրությամբ ընթացող ինքնաթիռը խփել: