Քուրդ զինյալները 20 թուրք զինվորի են վիրավորել Վանա լճի մոտակայքում
ՀասարակությունԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել թուրքական իրավապահ մարմինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքը տեղի է ունեցել Վանա լճի շրջակայքում` Թաթվան գավառում:
Քուրդ զինյալները հեռվից գործի են դրել պայթուցիկը զինվորական մեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 20 զինվոր, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Նշվում է, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:
Թուրքական իրավապահ մարմինները այդ տարածքներում լայնածավալ գործողություններ են սկսել PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով: