ԼՂՀ ՊՆ-ն հերքել է 7 հայ զինծառայողների մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
ՀասարակությունԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կրակային հարվածների արդյունքում յոթ հայ զինծառայողների մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը: Արմենպրես-ի հաղորդմամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:
Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»: