Հոգևորականները Ցեղասպանության նահատակ-սրբերից աշխարհում խաղաղության համար բարեխոսություն խնդրեցին
ՀասարակությունՄյուռոնօրհնեքի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու և քույր եկեղեցիները հոգևորականներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ զետեղեցին անմեղ զոհերի հիշատակի կոթողին: Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ` Հայաստան ժամանած տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների, Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների առաջնորդների, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչների ու թեմերի առաջնորդների մասնակցութամբ Անմար կրակի մոտ անցկացվեց Բարեխոսության կարգ: Արմենպրես-ի փոխանցմամբ` հոգևորականները Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներից խնդրեցին բարեխոսություն, որ թե' հայության, թե' ողջ քրիստոնյաների կյանքում տիրի խաղաղություն և համերաշխություն:
Հռոմի պապին ներկայացնող Կարդինալ Լեոնարդո Սանդրին աղոթք հղելով ասաց. «Խնդրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր տառապալից ուղի անցան հարյուր տարի առաջ, բարխոսեն մեր եղբայրների ու քույրերր համար, ովքեր այժմ են տառապում, աղոթեն աշխարհում խաղաղության համար, մասնավորապես, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Մենք հիշում ենք բոլորին, ովքեր հիմա տառապում են պատերազմից, բռնությունից, ահաբեկչությունից»: Նա նաև սրբադասված նահատակներից խնդրեց բարեխոսություն համայն քրիտոնյաների համար, որպեսզի նրանց շրջան ում միասնականություն լինի, քանի որ դա է Հիսուս Քրիստոսի կամքը:
Այնուհետև հոգևորականները Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում:
Սեպտեմբերի 27-ին կկայացած Սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը ներկա են եղել Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական առաջնորդն ու փոխանորդը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Նվիրապետական Աթոռների միաբաններ: