Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է 30 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 30 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 41-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Արմենպրես-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 25-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության 22, խարդախության 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման 14, խուլիգանության 2, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 8, խարդախության, ապօրինի ծառահատման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: