Երևանը 2016-ին կունենա բարձր արտադրողականության հաշվարկային տեխնոլոգիաների կենտրոն
ՀասարակությունԵրևանում 2016 թվականին կստեղծվի բարձր արտադրողականության հաշվարկային տեխնոլոգիաների գերհամակարգչային կենտրոն: Սեպտեմբերի 28-ին «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» 10-րդ միջազգային գիտաժողովին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:
«Կենտրոնը իրենից կներկայացնի հզոր համակարգչային միջոց, որը հնարավորություն կտա լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, եղանակի, արտակարգ իրավիճակների կանխատեսումը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` հավելեց նա:
Ներկայումս Հայաստանում կուտակվել է բավարար գիտական և ինժեներական ներուժ՝ ազգային գերհամակարգչային կենտրոն ստեղծելու համար: Կենտրոնի ստեղծման առաջարկը կքննարկվի գիտաժողովի շրջանակներում կայանալիք կլոր սեղանի ընթացքում: