Արդեն ավելի քան 82 հազար գաղթական Է ժամանել Խորվաթիա
ՀասարակությունՄիգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր Խորվաթիայի տարածք ժամանած գաղթականների թիվը ներկայում գերազանցել Է 82 հազարը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, նրանց թվաքանակի վերաբերյալ վերջին տվյալները հրապարակել Է Խորվաթիայի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ միայն անցած օրը Սերբիայի հետ սահմանի Տովառնիկ եւ Բապսկա սահմանային անցումներով երկիր Է մտել ավելի քան 4,5 հազար մարդ, որոնց օրվա ընթացքում փոխադրել են Հունգարիայի հետ սահմանի մերձակա շրջան:
«Գիշերվա ու հաջորդ օրվա ընթացքում եւ առաջիկա օրերին սպասվում Է միգրանտների մեծ ներհոս Սերբիայի Հանրապետությունից»,- հայտնել Է Խորվաթիայի ՆԳ նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: