Թալիբները գրավել են Աֆղանստանի Քունդուզ քաղաքը
Հասարակություն«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Քունդուզ քաղաքը, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով BBC-ին:
Աֆղան զինվորականները հավաստել են քաղաքի նկատմամբ վերահսկողության կորուստը, սակայն պնդում են, որ դեռեւս իրենց ձերքին են պահում տեղի օդանավակայանը: Թալիբների հաջողության պատճառը զինվորականները համարում են հանկարծակիության Էֆեկտը:
Ներկայում Աֆղանստանի անվտանգության ուժերը, Քունդուզի մերձակայքում օգնական ուժերով համալրվելուց հետո եւ ամերիկացի զինվորականների աջակցությամբ, հակահարձակման են անցել քաղաքը թալիբներից ազատագրելու համար:
Քունդուզի վրա թալիբների հարձակումն սկսվել Է սեպտեմբերի 28-ին: Դրան մասնակցել են մի քանի հարյուր զինյալներ: Երեկոյան դեմ նրանք կարողացել են գրավել քաղաքի կեսից ավելին, իսկ այնուհետեւ այն գրավել են ամբողջությամբ:
Այժմ Քունդուզի կենտրոնական մասի վրա ծածանվում Է «Թալիբանի» դրոշը: Բացի դրանից, զինյալները Համացանցում զետեղում են աֆղանական այն զրահատեխնիկայի լուսանկարները, որը նրանք զավթել են քաղաքը գրոհելու ընթացքում:
Քունդուզում խաչավորվում են ռազմավարական տեսակատից մի քանի կարեւոր ճանապարհներ, իսկ նահանգն ինքը սահմանակից Է Տաջիկստանին: Քաղաքի բնակչության թիվը գերազանցում Է 100 հազարը:
Դա զինյալների համար նման մասշտաբի առաջին հաջողությունն Է վերջին 14 տարվա ընթացքում: