Ռուս զինծառայողներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի վարժանքներին
ՀասարակությունՌուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքներին: Այդ մասին Արմենպրես-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2015» համատեղ վարժանքի անցկացման նախօրեին Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների համար անցկացվում են մշակութային-ժամանցային միջոցառումներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ նախօրյակին կատարվել Է Սամարայի մարզից զորքերի վերատեղաբաշխում եւ նրանց տեղավորում Հայաստանի ռուսական զորախմբի ուժերի ու միջոցների օգտագործմամբ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողներին ծանոթացրել են բարձրլեռնային տեղանքում ծառայության հատուկ պայմաններին:
Հայաստանում «Անխախտ եղբայրություն-2015» վարժանքները տեղի են ունենալու սեպտեմբերի 30-ից մինչեւ օգոստոսի 4-ը: Դրանց ռուսական կողմից մասնակցելու են շուրջ հարյուր խաղաղապահներ եւ տասը միավոր ռազմական տեխնիկա: