Life.panorama.am-ը գրում է .
Ընդամենը մի քանի օր եւ Գեւորգ Մարտիրոսյանի նոր երգն ու տեսահոլովակը կհամալրի հարսանյաց երգերի շարքն ու նորապսակներին մի նոր հիթ կնվիրի, որի հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը: Այս մասին Life.apnorama.am-ին հայտնեց հենց երգիչը, ով, իհարկե, պահպանելով համեստությունը, նկատեց. «Չգիտեմ այն կդառնա հիթ, թե ոչ, բայց մենք ամեն բան արել ենք, որ այն իսկապես սիրվի եւ խորհրդանշական դառնա բոլոր այն զույգերի համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ»:
Գեւորգ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում անկեղծ գտնվելով՝ չթաքցրեց, որ ի սկազբանե նման երգ ունենալը կոմերցիոն նպատականեր է հետապնդել. «Բոլորս գիտենք, որ երգիչների մեծ մասը մասնակցում են կորպորատիվ միջոցառումների, եւ այն, որ ես իմ երգացանկում չունեի նման երգ, ինձ իսկապես շատ էր խանգարում, քանի որ կար պահանջարկ, բայց ես չունեի նման երգ, ուստի գլխավորը հենց այդ նպատակից ելնելով որոշեցի ես եւս ունենամ նման մի երգ, որն, ինչպես բոլոր նման երգերը, հուսամ շատ կսիրվի»,- նշեց երգիչը:
Անդրադառնալով տեսահոլովակին, որն արդեն նկարահանվել է, Գեւորգը պատմեց. «Նախ նշեմ, որ տեսահոկովակի ռեժիսորն է Արսեն Երեմյան, նրա շնորհիվ նկարահանաումները բավականին լավ անցան»:
Շարունակությունը՝ այստեղ