«Սոխակը» ներկայացման հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ
Հասարակություն«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կներկայացնի «Սոխակը» բեմադրության առաջնախաղը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրված ներկայացման հիմքում ընկած է Հ. Ք. Անդերսենի «Սոխակ» հեքիաթը. այն նպատակ ունի հասարակությանն իրազեկել հ աշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի մասին:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը ներառական է` դերակատարները ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող անձինք են: Այս հանգամանքը ներկայացման սկզբում քողարկված է, դա է պատճառը, որ ընտրվել է հենց տիկնիկային ներկայացման ժանրը: Ներկայացմանն իրենց մասնակցությունն են ունեցել «Փարոս» կամերային երգչախումբը, ճապոնական կարատե սպորտաձևում հանդես եկող, սայլակով տեղաշարժվող անձինք, լսողության խնդիրներով պարո ղներ: Բեմադրող ռեժիսորն է Սամսոն Մովսեսյան: Ներկայացման հիման վրա Արփի Մաղաքյանը կնկարահանի տեսահոլովակ: