Դունյա Միյատովիչը Հարավային Կովկասի ԶԼՄ-ին հորդորել է կիրառել թվայնացումը որպես լրատվադաշտի ազատության միջոց
ՀասարակությունԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հարավային Կովկասի լրատվամիջոցների 12-րդ կոնֆերանսի ժամանակ հորդորել է կիրառել թվայնացումը որպես մեդիայի ազատության ոլորտում առաջընթաց գրանցելու միջոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը: Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 12-րդ կոնֆերանսին ներկա են նաև հայկական լրատվադաշտի ներկայացուցիչներ, այդ թվում ևհայկական պետական «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը:«Հաղորդակցության նոր միջոցները տեղեկատվություն ստանալու և ավելի ազատ ինքնարտահայտվելու նոր հնարավորություններ են ընձեռում: Թվայնացումը համացանցի աճող դերակատարության հետ զուգահեռ նպաստում է տեղեկատվության ազատ հոսքին, մեդիադաշտի բազմազանությանը»,- ներկաներին իր ելույթում ասել է Միյատովիչը:
Կոնֆերնասին Հայաստանի պատվիրակությունից զատ մասնակցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես նաև փորձագետներ Բոսնիա և Հերցեգովինայից, Դանիայից, Գերմանիայից, Սլովենիայից: