Պառավաքարում ադրբեջանական կողմի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել
ՀասարակությունՏավուշի մարզի Պառավաքար համայնքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը՝ հայտնելով, որ այդ մասին քննչական կոմիտեն ահազանգ է ստացել սեպտեմբերի 28-ին: «Պառավաքար համայնքում խաղողի բերքահավաքի ժամանակ հակառակորդի կրակոցից ազդրի հատվածում հրազենային վիրավորում է ստացել տեղի բնակիչներից մեկը»,- ասաց Տռուզյանը:
Պառավաքարում օրեր առաջ ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Իսկ Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: