Բարձր դասարաններում անհապաղ անհրաժեշտ է խորացնել ինֆորմատիկայի և ռազմագիտության դասավանդումը. փորձագետ
ՀասարակությունՏեղեկատվական անվտանգության մասնագետը կոչ է անում Կրթության և գիտության նախարարությանը հնարավորինս արագ դպրոցներում ինֆորմատիկա և ռազմագիտություն դասընթացների շրջանակներում դասավանդել մեդիագրագիտություն և տեղեկատվական անվտանգություն բաժինները: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
«Հրաշալի կլիներ, եթե հաջորդ կիսամյակից 9-10-րդ դասարանի աշակերտները սովորեն, թե ինչպես կողմնորոշվել և ճիշտ վարվել համացանցում, ինչը տարածել և որ տեղեկատվության տարածումից զերծ մնալ, և ռազմական սրացումների դեպքում ինչպես է աշխատում թշնամու քարոզչամեքենան»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Նա ցավով շեշտեց, որ օգտատերերի շարքերում նկատվում է տարրական տեղեկատվական տգիտություն, և կան շատերը, ովքեր անգիտակցաբար տարածում են թշնամու տեղեկատվությունը: