Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը՝ լուսանկարներով
LifestyleTert.am-ը գրում է.
Mashable բլոգային ռեսուրսը նոր ու տպավորիչ լուսանկարներ է ներկայացրել աշխարհի ամենաերկար ապակե կախովի կամրջից, որը բացվել է Չինաստանի Հունան նահանգում:
Կամրջի երկարությունը 300 մ է, բարձրությունը՝ 180 մ: Նախկինում նույն կամուրջը փայտյա է եղել, այժմ լրիվ ապակուց է` զբոսաշրջիկներին գրավելու նպատակով:
Մասնագետները ասում են, որ կամրջի կոնստրուկցիան անչափ ամուր է, անգամ եթե ապակին կոտրվի, մարդիկ, միևնույն է, չեն ընկնի ցած:











