«Ժողովուրդ». Քաղաքապետը տունը կորցրած մասիսցուն խոստացել էր 200-ից 300 հազար դրամի օգնություն, սակայն պատրաստ է տալ միայն 100 հազարը
Հասարակություն«ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանը, ում տունն ամբողջությամբ սեպտեմբերի 21 -ի երեկոյան այրվել է, քաղաքապետարանից պետք է ստանար 200-ից 300 հազար դրամի օգնություն։ Նման խոստում տվել էր քաղաքապետ Սաշա Հակոբյանը։ Սակայն, երբ Հարությունյանը գնացել է քաղաքապետարան՝ գումարը ստանալու, քաղաքապետն ասել է, որ կարող է միայն 100 հազար դրամ հատկացնել և շինափայտ՝ տանիքը կառուցելու համար։
Սակայն մասիսցին հրաժարվել է վերցնել գումարը։ «Ժողովուրդ»–ի հետ զրուցում Սաշա Հակոբյանն ասաց. «Ես քաղաքային բյուջեի հաշվին կարող եմ տալ 100 հազար դրամ։ Տախտակներով և փայտով կօգնեմ, որոնց արժեքն ավելի թանկ է։ Իսկ գումարն այս շաբաթվա մեջ կհատկացնեմ։ Կփորձեմ գումարի չափը ևս ավելացնել»։ Հուսանք՝ համայնքի ղեկավարը այլևս ծիծաղելի գումար չի առաջարկի իր տունը կորցրած քաղաքացուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։