Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Ասացին, որ փոխվել է, բայց պարզվեց, որ նույն անառականոցն է. Թինա Քեյը՝ «6-րդ զգայարան»-ի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ եթեր հեռարձակվեց «6-րդ զգայարան»-ի հերթական հաղորդումը, որի հյուրն էր կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյը, ում անձնի վերաբերյալ հաղորդման ընթացքում հնչեցին բավականին համարձակ եւ սկանդալային հայտարարություններ, ըստ որոնց Թինան քանիցս հղիության արհեստական ընդհատում է կատարել, ըստ էքստրասենսներից մեկի՝ նա «քամում» է տղամարդկանց եւ դեն շպրտում, նա ագրեսիվ է, խորամանկ եւ նման այլ բնորոշումներ: Life.panorama.am-ը հաղորդման ընթացքում հնչած այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Թինա Քեյի հետ, ով նախ վստահաբար նշեց, որ ըստ իր ունեցած հավաստի աղբյուրների «6-րդ զգայարան»-ը ընդամենը պատրաստված հեռուստաշոու է եւ էքստրասենսները ի սկզբանե գիտեն, թե ով է հյուրը.

 «Պետք է բոլորը մեծ տառերով ընկալեն, որ «6-րդ զգայարան»-ը հեռուստաշոու է, հաղորդումն էլ սկզբում հատուկ դեբիլների համար նշում է դա: Սա կազմակերպված շոու է, սրա մասին ես հաղորդման մեջ էլ եմ ասել, բայց բնականաբար մոնտաժվել եւ հանվել է, որի համար դեռ շատ պատմություններ կլինեն: Առհասրաակ, երբ ես բոլոր այդ էքստարսենս կոչեցյալներին պատասխանում եմ, երբ նրանց մտցնում եմ ցեխը եւ հանում, երբ սատկացնում եմ, բնականաբար մոնտաժվել է: Բայց կրկնում եմ, սա նախապես կազմակերպված շոու է, ես սա ասում եմ հավաստի աղբյուրներից ելնելով, որ էքստարսենսները նախապես գիտեն, թե  ով է հյուրը ու նրանց տրամադրվում է նաեւ ինֆորմացիա հյուրի մասին: Սա ինձ համար լավ պատրաստված շոու էր, ներկայացում, որն իրականում գոյություն չունի»,- նշեց նա:

Նախապես պատկերացնելով, թե ի՞նչ է կատարվելու հաղորդման ընթացքում, ինչպե՞ս է համաձայնվել մասնակցել, Քեյը պատասխանեց. «Ինձ խնդրեցին, աղաչեցին երկար ժամանակ, ասացին Թինա ջան, մեր եթերը ահագին փոխվել է, մենք էլ ցենզուրայից դուրս բաներ չենք ասում, ասացին որ փոխվել է, բայց պարզվեց, որ նույն անառականոցն է: Այս հաղորդման կազմակերպիչները,  պրոդյուսերը որպեսզի ռեյտինգ ունենա, մնում է իր ամպլուայի մեջ, բայց չէ, որ չի կարելի տարիներով սիրված արտիստների անձանց շնորհիվ ռեյտինգ հավաքելու համար դիմել նման ճղճիմ քայլերի: Միայն իմ հաղորդման անոնսով մեկ օրում իրենք գրանցեցին այնքան դիտում, որքան իրենց հաղորդումները իրար հետ չեն էլ կարող գրանցել»:

Շարունակելով թեմայի շուրջ զրույցը՝ Թինան հավելեց. «Հաղորդման ներկա գյումրեցի էքստրասենս Անին ոչ գրական լեզվով հայտարարություններ է անում այն դեպքում, երբ նա ոչ ամուսնացած է, ոչ մայրացել է, բայց որ հյուրը գալիս է, բոլորի մոտ սաղմեր է տեսնում, չգիտես ինչու: Նա ասաց, թե ես լվացքի մեքենայի նման 1000 աբարոտով ինձ շրջապատող տղամարդկանց քամում եմ, բայց ես ինչպես հաղորդման ընթացքում ասացի, այնպես էլ հիմա եմ դիմում բոլոր հայ ազգի տղամարդկանց՝ էդ ո՞ր մեկիդ եմ խաբել, ո՞ր մեկիդ գումարն եմ կորզել, ո՞ր մեկիդ եմ քամել»:

Թինա Քեյը վիրավորվել էր նաեւ այս հաղորդման վերաբերյալ սոցցանցերում մեկնաբանություններ թողած մարդկանցից. «Բոլոր այն ողորմելիները, ովքեր 35 տարի սպասել են, որ ես հանկարծ կարող է նման տեղ գնամ, որ իրենք էլ վատ մեկնաբանություններ գրեն, ուզում եմ ասել՝ խղճում եմ ձեզ, մի հատ նայեք ձեր կյանքին եւ ձեր անցած ուղուն, ես ինչերի, որ հասել եմ, հասել եմ իմ արդար քրտինքով: Բոլորին ստրեսի է ենթարկել այն հատվածը, թե ես տղամարդկանց քամում եմ, բայց ես հիմա կրկին ասում եմ՝ վայ այնքան կցանկանայի քամելու մի տարբերակ ունենայի, որ կարողանայի տանս վարկը փակել. կարող են բոլորը հետաքրքրվեն եւ իմանան, որ մեքենաս վարկով եմ գնել Areximbank-ից, հիմա էլ տուն եմ գնել Ինեկոբանկ-ով: Այսօր մարդիկ նստել վատ մեկնաբանություններ են գրում, բայց հետաքրքիր է, եթե ես այդքան անհետաքրքիր էի, բա ինչո՞ւ են նստել մի ժամ իմ մասնակցությամբ հաղորդումը նայել, ինչո՞ւ են այդքան չար նրանք»,-նկատեց նա:

Թինան վստահ նշեց նաեւ. «Ոչինչ, 35 տարի իմ մասին միայն լավն են ասել, հիմա էլ թող մի փոքր էլ վատը խոսեն: Ես իմ արվեստով շատ բան եմ ապացուցել, ուղղակի իմ ամբողջ վրդովմունքը այն էր, որ օգտագործվեցին բառեր, որոնք ոչ եթերային են: Ես ամենասկզբում ասել եմ, որ ես հավատում եմ միայն Աստծուն եւ նրանց ասած ոչ մի խոսք ինձ համար արժեք չունի, քանի որ նրանք ընդամենը մարդիկ են: Մի ճոռթոբերան լենականցի իմ անվան շուրջ նման խոսքեր ասելու իրավունքը չուներ: Իմ ժողովուրդը թող իմանա, որ իմ արվեստը իմ անձնական կյանքը չէ, ես նրանց համար տանջվում եմ, իմ մարմինը ջարդուփշուր եմ անում եւ դա իմ անձնական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, թող իմ ժողովուրդը իմանա, որ ես միեւնույն է պաշտում եմ իմ գործը եւ պաշտում եմ այն րոպեն եւ վայրկյանը, երբ պետք է իմ հանդիսատեսին ներկայացնեմ իմ գործերը եւ վայելեմ նրանց ջերմությունն ու ծափահարությունները»:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. Կարապետյան