Ընթացիկ տարում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացվել է 57 վճիռ. Գևորգ Կոստանյան
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 57 վճիռ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի (www.echr.am) բացմանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գ ևորգ Կոստանյանը: «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ՄԻԵԴ-ում ընդունված վճիռներով դիմումատուների կողմից ընթացիկտարվա սեպտեմբերի 28-ի դրությամբներկայացվել է ընդհանուր շոÖ �րջ 15 միլիոնեվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ,որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն` ընդհանուր պահանջների շուրջ 5,4 տոկոսը: Բավարարված գումարից 306 հազար եվրոն,այսինքն բավարարված գումարի շուրջ 38տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին»,-Արմենպրես-ի հաղորդմամբ`շեշտեց նա` հավելելով, որ ՄԻԵԴ-ի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն` 2002-2014 թթ. դրությամբ ՀՀ դեմ ներկայացվել է ավելի քան 2000 գանգատ: