Չինական Դալյանի համալսարանում Հայագիտության կենտրոն կբացվի
ՀասարակությունԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում առաջիկայում կբացվի Չինագիտության կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:
«Չինագիտության կենտրոնը զբաղվելու է նոր ծրագրերով: Մենք պատրաստվում ենք մագիստրատուրայում նոր մասնագիտություն բացել` չինագետ որակավորմամբ: Այս կենտրոնը և’ կրթական ծրագրեր է մշակելու, և’ գիտական աշխատանքներ է կատարելու չինական փիլիսոփայությունը, մշակույթն ուսումնասիրելու և տարածելու առումով»,-Արմենպրես-ի փոխանցմամբ` նշեց Գայանե Գասպարյանը:
Խոսելով կենտրոնի բացման ժամկետների մասին` ԵՊԼՀ ռեկտորը տեղեկացրեց, որ կենտրոնի բացումը տեղի կունենա մոտ կես տարվա ընթացքում:
«Ասեմ ավելին` մեր գործընկեր Դալյանի օտար լեզուների համալսարանում` Չինաստանում, մեր բուհը բացելու է Հայագիտության կենտրոն: Հայերեն կդասավանդվի նաև Չինաստանում»,-հավելեց Գայանե Գասպարյանը:
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին: 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինումբացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 1992թ. հուլիսին Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանդեսպանությունը: 1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրական ներկայացուցչությունը: