ԿԳՆ-ն հաստատել է ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու» մասին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի` ՀՀ բուհերին և գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ: