Նոր Tesla-ն հանդերձված Է կենսաբանական զենքից պաշտպանությամբ
ՀասարակությունTesla Motors-ի հնմնադիր Էլոն Մասքը հայտնել Է, որ իր ընկերության կողմից մշակված Model X Էլեկտրոկարը հանդերձված Է կենսաբանական զենքից պաշտպանությամբ: Այս մասին նա հայտարարել Է շնորհանդեսի ժամանակ, որը նախորդել Է փաճառքների մեկնարկին, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով The Verge պորտալին:
Մասքի հայտարարության համաձայն՝ Model X-ում տեղակայված Է օդի զտիչ, որը մոտավորապես տասն անգամ խոշոր Է ստանդարտայինից: Պաշտպանության ռեժիմի ակտիվացման դեպքում այն 800 անգամ ավելի արդյունավետ Է կանխում վիրուսների հայտնվելը սալոնում, քան սովորական ավտոմոբիլների զտիչը: Օդափոխության համակարգի մենյուում համապատասխան օպցիոնը նշանակված Է կենսաբանական սպառնալիքի նշանով:
Մասքը հայտարարել Է, որ Model X-ի այս առանձնահատկությունն օգտակար կլինի այն դեպքում, եթե Երկրի վրա ծավալվեն իրադարձություններ, որոնք սովորաբար նկարագրվում են աղետալի-կործանարար երեւույթներ ներկայացնող սցենարներում: Նա հայտարարել Է, որ Tesla Motors-ը փորձում Է դառնալ նման աղետներից պաշտպանության միջոցների ներդրման առաջատարը:
Կալիֆոռնիայում Model X Էլեկտրոկարի նախապատվերներով վաճառքներն սկսվել են սեպտեմբերի լույս 30-ի գիշերը: Էլեկտրոկարի բազային տարբերակի արժեքն այժմ կազմում Է մոտավորապես 132 հազար դոլար: