Վալենտինա Մատվիենկոն պարգևատրել է մի խումբ հայ խորհրդարանականների
ՀասարակությունՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և, բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում, շնորհավորել է պարգևատրվածներին: