Պաշտոնեական կեղծիքի դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
Հասարակություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը հայտնել է, որ ՀՀ քննչակա ն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Բորիս Ա.-ի կողմից դիպլոմ կեղծելու և Վահան Ա.-ի կողմից ակնհայտ կեղծ դիպլոմ օգտագործելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործի նյութերում առկա է Արաբկիրի քննչական բաժնի պետի գրությունն այն մասին, որ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող Բորիս Ա.-ի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետի անցման հ իմքով, մինչդեռ քրեական գործում բացակայում է վերը նշված գրության համար հիմք հանդիսացող Բորիս Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշումը:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: