Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հետ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին` Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՂՀ ռազմական կցո րդ, գնդապետ Կենժեբեկ Օռիմբաևին, մաղթել նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ և հույս հայտնել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ամրապնդման և պաշտպանական բնագավառում հետագա զարգացման համագործակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը և վերջին օրերի զարգացումները: