Մայրաքաղաքի 2797 ընտանիք քաղաքապետարանից նվեր կստանա կենցաղային տեխնիկա
ՀասարակությունԵրևանի հիմնադրման 2797-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի 790 ընտանիք քաղաքապետարանից նվեր կստանա զանազան կենցաղային տեխնիկա: Այս մասին սեպտեմբերի 30-ին, «Իմ ջերմ ու բարի քաղաքը» խորագրի ներքո հոկտեմբերի 10-11 կայանալիք տոնակատարությունների վերաբերյալ հանդիպմանը լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակա լ Արամ Սուքիասյանը:
«Քաղաքապետարանի կողմից կենցաղային տեխնիկայի տեսքով նվերներ այս տարի կստանան սոցիալապես անապահով, Արցախյան հերոսամարտի մասնակից, Սիրիայից Հայաստան տեղափոխված և այլ կարիքավոր ընտանիքներ: Մենք ջանացել ենք, որպեսզի ցուցակներում ներկայացված լինեն նոր մարդիկ, ովքեր անցած տարի քաղաքապետարանից նվերներ չեն ստացել»,- նշեց Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ նվերները գնվել են մայրաքաղաքի տոնի կապակցությամբ հատկացված բյուջեից: