Արգենտինահայի ղեկավարած ընդդեմ խտրականության կամզակերպությունը նշում է իր 20 ամյակը
ՀասարակությունԸնդդեմ խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի Ազգային ինստիտուտն Արգենտինայում սեպտեմբերի 29-ին տոնել է իր 20-րդ տարեդարձը: Ինչպես հայտնում է Արմենպրես-ը, վկայակոչելով արգենտինական Agencia Prensa Armenia-ն, կազմակերպության ղեկավարը հայազգի Պեդրո Մուրադյանն է, ով արգենտինահայ համայնքի կարևոր առաջնորդներից է: Միջոցառմանը մասնակցել են ազգային, քաղաքական գործիչներ:
«Խտրականության դեմ պայքարը ոչ միայն դրոշ էր, որ կրում էր մեր ինստիտուտը որպես դաշտում առաջատար կազմակերպություն, այլ այն մարտահրավեր էր մի քաղաքական նախագծի կողմից, որը հասկացավ` խտրականության դեմ պայքարը հնարավոր է միայն հավասարության, իրավունքների ճանաչման, իսկ որ ամենակարևորն է` բոլորին հավասար հնարավորություններ տալու միջոցով»,-ասաց Մուրադյանը:
Պեդրո Մուրադյանը կարևոր դերակատարում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման հարցում, որով ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Համերաշխության համար գործելու և մարդկանց միջև հարգանքի օր»:
«Մենք կարիք ունենք վերջ տալ այն պատմությանը, որը հետևում է մեզ և որի վերքերը դեռ փակված չեն: Մենք պետք է թաղենք մեր հանգուցյալին: Մենք կարիք ունենք, որ աշխարհը ճանաչի մեր տառապանքը»,-ասել է նա 2006 թվականի ապրիլի 25-ին Արգենտինայի կոնգրեսում իր ելույթում, որտեղ նա հիմնավորում էր, թե ինչու քաղաքական գործիչները պետք է ընդունեն նշյալ օրենքը: