Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրես-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության և յուրացման 3-ական, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 4-ական, շորթման 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: