Կառավարությունը նոր տաղավարի կառուցման համար հողամաս հատկացրեց Հանրային հեռուստաընկերությանը
ՀասարակությունՀՀ կառավարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի քաղաքային համայնքի Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հա մակերեսով տարածքը հետ վերցրեց և տարամդրեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ ժամանակից տաղավար կառուցելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, կառավարության նիստում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացվող շենք-շինությո ւնների վերակառուցման, տարածքների բարեկարգման, տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում նոր՝ արդի պահանջներին համապատասխանող տաղավարի կառուցման նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը:
Ներկայացված նախագծով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր տաղավար կառուցելու նպատակով հատկացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում: