Ջորկաեֆը կօգնի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմին լրագրողների դեմ բարեգործական խաղում
ՀասարակությունՖուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը: Ջորկաեֆը հանդես կգա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:«Բարեգործական խաղի գաղափարը շատ լավն է: Իսկ ինչ վերաբերում է Ջորկաեֆին, ապա նա աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, իսկ ես ծանոթ չեմ նրա հետ, միանգամից էլ կծանոթանամ»,-Արմենպրես-ի հետ զրույցում ասաց Վարդան Մինասյանը:Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը: Մուտքը ազատ է: Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկաեֆի ինքնագիրը: