Լեդի Գագան՝ «Տարվա կին»
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Լեդի Գագան Billboard-ի կողմից ճանաչվել է տարվա կին։ 29-ամյա հայտնի երգչուհին պարգեւատրվելու է Women in Music մրցանակաբաշխության ժամանակ՝ 2015-ի դեկտեմբերի 11-ին։

Տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Գագան յուրօրինակ արտիստ է, որին բնորոշ է քաջությունը, կամքի ուժն ու հոգու կորովը։
Lifetime հեռուստաընկերությունում, որը պետք է ցուցադրի Նյու Յորքում կայանալիք մրցանակաբաշխությունը, շատ գոհ են այս որոշումից.

««Տարվա կին» կոչումը ստացել է մեկը, որն իսկապես արժանի է դրան»։

Գագան չի թաքցրել իր ուրախությունը եւ Twitter-ում գրել է.
«Չեմ հավատում, որ Billboard-ը ինձ համարել է «Տարվա կին»։ Ես անչափ շնորհակալ եմ»։
