ԵԱՀԿ-ի ԽՎ-ի խոսնակը հանդես Է եկել Սիրիայում միջազգային կոալիցիա ստեղծելու օգտին
ՀասարակությունԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Իլկա Կաներվան հանդես Է եկել Սիրիայի իրադրությունը կարգավորելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու օգտին, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Հուսով եմ, որ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ՌԴ-ի ռազմաօդային ուժերի այդ հարվածներն իրականացվում են միջազգային իրավունքին համապատասխան, եւ մեզ միջազգային կոալիցիա Է հարկավոր Սիրիայի իրադրությունը կարգավորելու համար»,-հայտարարել Է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: