Գյումրիում ջրմուղագործներն աստղանիվի հումքն ականի տեղ են դրել
ՀասարակությունԳյումրիում ականանման իրի հայտնաբերման ահազանգի հետքով մեկնած փրկարարներն ական չեն գտել: Հայտնաբերվածն ականին շատ նման իր էր՝ գործարանում նախկինում արտադրվող, աստղանիվ պատրաստելու համար հումք:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեցին ՀՀ ՏԿԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության հերթապահ մասից, հոկտեմբերի 1-ին ժամը 12:12-ին ՀՀՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու տարածքում՝ նախկին «Ստրոմմաշինա» գործարանի մոտ, ջրմուղագործները, փորման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են ականանման սարք: Ժամը 12:15 դեպքի վայր է մեկնել վարչության օպերատիվ խումբը, նրանց է միացել նաև սակրավորների մասնագիտական խումբը՝ ռազմաբազայից:
Արմենուհի Մխոյան