Ռամոսն ու Բեյլը վերադարձել են ընդհանուր խումբ
Սպորտ«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Գարեթ Բեյլն ապաքինվել են վնասվածքներից և այսօր մարզվել են ընդհանուր խմբում:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղին (4:0): Այսպիսով, Ռամոսը և Բեյլը հնարավորություն կունենան մասնակցելու «Ատլետիկոյի» հետ հոկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:
Նշենք նաև, որ մադրիդյան թիմի ֆուտբոլիստներից Խամես Ռոդրիգեսը դեռ շարունակում է ապաքինվել ազդրի մկանային վնածսվածքից: