Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում hոկտեմբերի 1-2-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Կորեայի ձորում », այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասում՝ «Չինարի ծառի» մոտակայքում` 2500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում` 400 քմ տարածք:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի տներից մեկին մոտակա հանդամասում այրվել է 300 քմ, Գառնի գյուղի սկզբնամասում` 400 քմ, Սյունիքի մարզի Լևազ գյուղում` 700 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 1300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցում` 250 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: